• English
  • Հայերեն
Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Հայաստանի նվերը Խաղաղության Պալատին
  • Երկկողմ հարաբերություններ
    • Նիդերլանդների Թագավորություն
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Հայոց ցեղասպանության 105-րդ տալիցին նվիրված միջոցառումներ Նիդերլանդներում

24 ապրիլի, 2020
Ամբողջ ալբոմ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Նիդերլանդներում գործող հայկական կառույցների, Նիդերլանդների հայկական կազմակերպությունների ֆեդերացիայի և Համագործակցող հայկական կազմակերպությունների ջանքերով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությունները սակավաթիվ մասնակիցներով, այնուամենայնիվ, իրականացվել են և ապահովվել է նաև առցանց հեռարձակում, ինչը հնարավորություն է ընձեռել Նիդերլանդներում և երկրից դուրս բնակվող մեծ թվով հայրենակիցների վիրտուալ կերպով մասնակցել արարողություններին։ 

Ապրիլի 23-ի երեկոյան ՀՀ դեսպան Տիգրան Բալայնալը երկրում բնակվող հայրենակիցներին ուղղված տեսաուղերձով դիմել է Նիդերլանդների հայությանը՝ ընդգծելով, որ, չնայած արտասովոր իրավիճակին, Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը նշվելու է առավել միասնական և նիդերլանդացի բարեկամների կողմից աջակցության և համերաշխության առավել խորհրդանշական դրսևորումներով։ 

Դեսպանը տեղեկացրեց, որ դեսպանության նախաձեռնությամբ 18 եկեղեցական համայնք միավորող Նիդերլանդների եկեղեցինեի խորհուրդը մշակել է հատուկ աղոթք նվիրված Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին և ապրիլի 22-ին տրամադրել երկրում գործող բոլոր եկեղեցիներին՝ առաջիկա օրերին կայանալիք պատարագների ընթացքում Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը և սուրբ նահատակների հիշատակը ոգեկոչելու նպատակով։ 

Նիդերլանդների հայկական կազմակերպությունների ֆեդերացիայի առցանց ոգեկոչման արարողությանը հղած իր ուղերձում  Նիդերլանդների կրթության և լրատվամիջոցների հարցերով նախարար Արիս Սլոբը նշել է. «5 տարի առաջ ես ներկա էի Երևանում, Հայաստանում, այդ սարսափելի իրադարձությունների 100-րդ տարելիցի ոգեկոչմանը։ Հիմա, 5 տարի անց, որպես նախարար հուշարձանի մոտ իմ խոնարհումի ծաղիկը պիտի դնեի, ափսոս, որ կորոնավիրուսի պատճառով այն չիրականացավ։ Բայց այս ուրբաթ մենք հիշում ենք այն հայերի և մյուս ազգերի մասին, որոնք նահատակվեցին, գնացին 105 տարի առաջ։ Մենք նույնպես միանում ենք Նիդերլանդներում ապրող հայերին, որոնք 105-րդ ոգեկոչման արարողությունը այլ կերպ՝ լռությամբ պիտի հարգեն»։

Ապրիլի 23-ին Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ, Վատիկանում Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչ Գերաշնորհ Տ. Խաժակ Արքեպիսկոպոս Բարսամյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա խորհրդով:

Ապրիլի 24-ի առավոտյան դեսպան Բալայանը ծաղկեպսակ է զետեղել Ամստերդամի Հայ առաքելական Սուրբ Հոգի եկեղեցու պատին տեղադրված Հայոց Ցեղասպանության հուշարձանին՝ մեծապես կարևորելով անգամ այս արտասովոր, արտակարգ պայմաններում մեր միասնականությունը և Նիդերլանդների բարեկամ ժողովրդի զորակցությունն ու աջակցությունը։ Ամստերդամում Հայոց ցեղասպանության հուշարձանի առջև սուրբ նահատակների հիշատակին իրենց հարգանքի տուրքն են մատուցել Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատի անդամ, Նիդերլանդներ-Հայաստան բարեկամության շրջանակի նախագահ, Ջոել Ֆորդեվինդը, Ամստերդամի հայ համայնքային կառույցների ներկացուցիչներ, Ամստերդամի քաղաքապետարանի աշխատակիցներ և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ։  

Նույն օրը դեսպան Բալայանը այցելել է հայաշատ Ալմելո քաղաքի Հայոց ցեղասպանության հուշահամալիր, որտեղ քաղաքապետ Արյեն Խերիտսենի հետ միասին ծաղկեպսակ է տեղադրել ցեղասպանության նահատակների հիշատակին։ Ասենում Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի խաչքարի մոտ, որը տեղադրվել է 20 տարի առաջ՝ հանդիսանալով Նիդերլանդներում Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված առաջին հուշարձանը, արարողության ընթացքում դեսպան Բալայանի անունից ծաղկեպսակ է զետեղվել։ 

Նիդերլանդների խորհրդարանի ներկա և նախկին անդամներ, Եվրախորհրդարանում «Քրիստենա-դեմոկրտական կոչ» կուսակցության անդամները տեսաուղերձների միջոցով իրենց զորակցությունն ու աջակցությունն են հայտնել հայ ժողովրդին` Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ: 

Նիդերլանդների հայկական համայնքային կառույցների կողմից ապրիլի 24-ին շրջանառվել են Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին, ինչպես նաև երկրում առաջին հուշարձանի 20-ամյակին նվիրված մի շարք տեսանյութեր և ֆիլմեր։ 

Nederlands Dagblad օրաթերթը,  Նիդերլանդների հանրային ռադիոն, մի շարք այլ լրատվամիջոցներ  լայնորեն լուսաբանել են Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի ոգեկոչման արարողությունները։ 

Նիդերլանդներում կորոնավիրուսի տարածման դեմ կիրառվող սահմանափակումների պատճառով երկրում նախատեսվող Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված մի շարք հանրային միջոցառումներ չեղարկվել են։ 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Johan de Wittlaan 5, 2517 JR, The Hague, Kingdom of the Netherlands, Հեռ.` +31 703311002

Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: